գլխավոր Գլխավոր Թրամփը կրկին խոստացել Է զորքերը դուրս բերել Աֆղանստանից

Թրամփը կրկին խոստացել Է զորքերը դուրս բերել Աֆղանստանից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել Է, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվելու Աֆղանստանից:

«Ի միջի այլոց, մենք հեռանում ենք, ամեն բան հեռանում Է, նրանք բոլորը հետ են վերադառնում»,-ասել Է Թրամփը՝ Արիզոնայում իր ելույթի ընթացքում խոսելով Աֆղանստանի մասին: Ավելի վաղ ԱՄՆ-ը մտադրվել Էր Աֆղանստանում 4 հազար զինվոր թողնել, բայց ազգային անվտանգության գծով Թրամփի օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը հոկտեմբերին հայտարարել Է, որ նրանց թիվը պետք Է կրճատվել մինչեւ 2,5 հազար:

Թրամփն ինքը Wwitter-ում գրել Է, որ ամերիկացի զինվորականները «պետք Է տուն վերադառնան մինչեւ Սուրբ Ծնունդը», բայց այդ հայտարարությունը զարգացում դեռ չի ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: