գլխավոր COVID-19 COVID-19 համավարակը հեռու է ավարտվելուց. ԱՀԿ ղեկավար

COVID-19 համավարակը հեռու է ավարտվելուց. ԱՀԿ ղեկավար

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը նախազգուշացրել է, որ COVID-19 կորոնավիրուսային համավարակի ավարտը մոտ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

«Համավարակը հեռու է ավարտվելուց»,- Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱՀԿ ղեկավարը։

ԱՀԿ-ի եվրոպական ստորաբաժանումը նշել է, որ երկրները պատվաստման երկրորդ խթանիչ դեղաչափ պետք է առաջարկեն այնպիսի խմբերի, ինչպիսիք են տարեցները, բուժաշխատողները և հղի կանայք:

Վերջին շաբաթների ընթացքում Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ։