գլխավոր Իրադարձային Մասկի հրթիռը հրդեհվել է փորձարկման ժամանակ. տեսանյութ

Մասկի հրթիռը հրդեհվել է փորձարկման ժամանակ. տեսանյութ

Ուժեղ պայթյունի և հրդեհման տեսանյութը Twitter–ում հրապարակել է NASASpaceFlight.com կայքի գլխավոր խմբագիր Քրիս Բերջինը։

Կադրերում երևում է, որ Raptor–ի 33 շարժիչով արագացուցիչի գործարկումից մի քանի վայրկյան անց այն կրակագնդի է վերածվել։

Վթարի պատճառների և տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնում։ Մասկն արձագանքել է միջադեպին և նշել, որ ամեն ինչ «այնքան էլ լավ չի ընթացել», իր թիմն էլ «վնասներն է գնահատում»։

Starship բազմակի օգտագործման տիեզերանավը նախատեսված է Մարս թռչելու համար, այն կարող է տեղավորել 100 հոգի։ Տիեզերանավի նախատիպն արդեն մի քանի անգամ փորձնական թռիչքներ է կատարել Երկիր վերադարձով, սակայն այդ փորձարկումներն իրականացվել են դեռ երկրագնդի մթնոլորտի սահմաններում։