գլխավոր Տարածաշրջան Վրաստանում 8 տարվա պաշարով գազի հանքավայր է հայտնաբերվել

Վրաստանում 8 տարվա պաշարով գազի հանքավայր է հայտնաբերվել

Վրաստանում բնական գազի հանքավայր է հայտնաբերվել, որը շահագործելու դեպքում ութ տարի կարող է այս երկրին ապահովել էներգետիկ հումքով։ Հանքավայրը գտնվում է Թբիլիսիի մերձակայքում, ասել է Վրաստանի Նավթի և գազի պետական ​​գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին։

«Նովոստի-Գրուզիա» տեղեկատվական պորտալը գրում է, որ ամերիկյան Schlumberger ընկերությունն այնտեղ հետախուզում է իրականացնում, իսկ արտադրության լիցենզիան պատկանում է «Block Energy»-ին։

Այդ տարածքում Schlumberger-ի հորատած հորատանցքը հաստատել է 16 միլիարդ խորանարդ մետր պաշարներ։ Պատկերացնում եք, սա բավարար է ութ տարվա ընթացքում Վրաստանում սպառելուն»,- ասել է Տատիշվիլին։

Նրա խոսքով՝ Block Energy-ն «կվերադառնա այս նախագծին արդեն հաստատված պլանով» 2022 թվականի վերջին – 2023 թվականի սկզբին։ Այնտեղ նախատեսվում է հորիզոնական հորատումներ իրականացնել, ինչը թույլ կտա ավելի շատ կոմերցիոն գազ արդյունահանել։