գլխավոր Տարածաշրջան Թուրքական հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող գյուղերից մեկը

Թուրքական հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող գյուղերից մեկը

Թուրքիայի հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդաբնակ Դուհոկ շրջանի Հիրուր գյուղի շրջակայքը։

Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, քրդական աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական հրետանին գյուղի ուղղությամբ սկսել է հարվածներ հասցնել հուլիսի 10-ի գիշերը՝ ժամը 22։30-ի սահմաններում։

Հաղորդվել է, որ արկն ընկել է գյուղի մոտ՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում։