գլխավոր Գլխավոր Արցախը երեք շաբաթ է դիմակայում է Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների եռյակ դաշինքին

Արցախը երեք շաբաթ է դիմակայում է Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների եռյակ դաշինքին

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

«Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում շարունակվել են ծանր մարտերը։ Արցախը, ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, արդեն ավելի քան երեք շաբաթ է հերոսաբար դիմակայում է Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների եռյակ դաշինքին»,-գրել է Պողոսյանը։