գլխավոր Գլխավոր Հյուսիսային ուղղությամբ եղել է 2 գրոհ, որոնք հետ են շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան

Հյուսիսային ուղղությամբ եղել է 2 գրոհ, որոնք հետ են շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան

Կետեր Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից.

  • Հյուսիսային ուղղությամբ եղել է 2 գրոհ, որոնք դիմադրությունից հետո թշնամին հետ է շպրտվել։ Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են։ Դիրքային փոփոխություն չի եղել։ Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակի թուլացել է։
  • Այսօր՝ վաղ առավոտյան, նորից մարտերը շարունակվել են։ Հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։ Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո։ Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։
  • Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։ Կորուստների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, կամփոփվեն թվական տվյալները։