գլխավոր Քաղաքականություն Դսեղում բեռնատար ավտոմեքենա և մոտ 400 հակ անասնակեր է այրվել

Դսեղում բեռնատար ավտոմեքենա և մոտ 400 հակ անասնակեր է այրվել

 Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 19-ին, ժամը 12:27-ին ահազանգ է ստացել, որ Դսեղ գյուղի 32-րդ փողոցի թիվ 4 տան մոտակայքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։34-ին, մարվել՝ 16:32-ին։ Այրվել է մոտ 400 հակ անասնակեր և «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատար ավտոմեքենա՝ մասամբ։