գլխավոր Քաղաքականություն Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկ է. տեսանյութ

Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկ է. տեսանյութ

Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկը շրջել է մզկիթի մինարեն։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ուժեղ քամին տապալել է ծառեր, պոկել տանիքներ, ավերել ջերմոցներ։ Մեկ անձ զոհվել է։ Hurriyet–ը հայտնում է, որ մահացածը կին է։ Նրա վրա ընկել է տրանսպորտային տաղավարը։

Հիշեցնենք` օրեր առաջ հորդ անձրևից տուժել էր Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլը։ Կարկտախառն անձրևը հեղեղել էր քաղաքի փողոցները։

Փրկարարներն ստիպված էին տարհանել մարդկանց ու ջրի մեջ մնացած ավտոմեքենաները։