գլխավոր COVID-19 Սլովենիայի կառավարությունը 30-օրյա արտակարգ դրություն է մտցրել

Սլովենիայի կառավարությունը 30-օրյա արտակարգ դրություն է մտցրել

Սլովենիայի կառավարությունը 30-օրյա արտակարգ դրություն է մտցրել այն բանից հետո, երբ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեծացել է ավելի քան 2 անգամ:

Կառավարությունն արգելել է պանդեմիայից տուժած շրջանների միջեւ տեղաշարժը, եւ պարետային ժամ մտցրել ժամը 21:00-ից սկսած: Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ալես Հոյսը:

Նրա խոսքով՝ հասարակական եւ կրոնական բոլոր միջոցառումները կարգելվեն:

Սլովենիայում վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4845 դեպք, ինչը 2255-ով շատ է, քան դրանցի մեկ շաբաթ առաջ: