գլխավոր Քաղաքականություն Հակառակորդի հենակետերի և շարասյան ոչնչացումը. տեսանյութ

Հակառակորդի հենակետերի և շարասյան ոչնչացումը. տեսանյութ

«Զինուժ Մեդիան» հերթական տեսանյութն է հրապարակել, որում երևում է, թե հայկական զինված ուժերն ինչպես են խոցում ու ոչնչացնոևւմ հակառակորդի հենակետերն ու շարասյունը։ Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ: