գլխավոր Իրադարձային Տավուշում 65-ամյա տրակտորիստը գլորվել է ձորը, կա վիրավոր. Shamshyan.com

Տավուշում 65-ամյա տրակտորիստը գլորվել է ձորը, կա վիրավոր. Shamshyan.com

Տավուշի մարզի բնակիչ, 65-ամյա Հրաչիկ Վ.-ն իր վարած «Տ-80» անվավոր տրակտորով Ներքին Կարմիր Աղբյուր  բնակավայրի գերեզմանների ճանապարհին՝ վերելքի վրա, ըստ նախնական տեղեկությունների՝ չի կարողացել առաջ ընթանալ, կորցրել է կառավարումը և  հետընթացքով գլորվել ձորը:

Վթարի հետևանքով Հրաչիկ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն: