գլխավոր Տեսանյութեր Ես պնդում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական ճնշման հետևանքով, քիչ հավանական է,...

Ես պնդում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական ճնշման հետևանքով, քիչ հավանական է, որ հրաժարական տար․ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյան (տեսանյութ)

Ես վստահ եմ, որ Բաձրագույն դատական խորհուրդը ճիշտ որոշում է կայացրել՝ դադարեցնել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Այս մասին Tert.am-ի «Հարցազրույց Բեթղեհեմ Արաբյանի հետ» հաղորդմանն ասաց  ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Հարցին, թե ինչու՞ չի ընտրվել ԲԴԽ նախագահ, որի համար առաջադրված էր երեք թեկնածու՝ Վիգեն Քոչարյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Դավիթ Խաչատուրյանը, ԲԴԽ անդամն ասաց, որ յոթ անդամ են և ձայների բավարար քանակ չի ապահովվել։

Հարցին, թե Վարդազարյանի ներկայացուցիչը միջնորդել էր հետաձգել նախագահի ընտրության նիստը, ինչո՞ւ չի հետաձգվել, Բեքմեզյանն ասաց, որ միջնորդությունը ստացել են նիստից հետո և քանի որ այսպես, թե այնպես նախագահ չէր ընտրվել, անդրադարձ չի կատարվել։

 Ինչ վերաբերում է Վարդազարյան–Ջհանգիրյան ձայնագրությանը, Գրիգոր Բեքմեզյանն ասաց որ ամբողջական տարբերակը չի տրամադրվել և ԲԴԽ հանձնախումբը որոշել է Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության չենթարկել։

Դիտարկմանը, թե եթե տրամադրեր ամբողջական ձայնագրությունը, սակայն մեկ տարի առաջ արված լիներ այն, միևնույն է, անհետևանք էր մնալու, Բեքմեզյանը դրական պատասխան տվեց։

Հարցին, թե որոշ ժամանակ առաջ ասել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական ճնշման չի ենթարկվում, հիմա՝ հրաժարականից հետո ևս այդ կարծիքի՞ն է, Գրիգոր Բեքմեզյանն ասաց․«Ես շարունակում եմ պնդել, որ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական ճնշման հետևանքով, քիչ հավանական է, որ հրաժարական տար, ես հակված եմ հավատալ նրա հրաժարականի դիմումում նշվածին»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։