գլխավոր Աշխարհ Իտալիայում երաշտ է

Իտալիայում երաշտ է

Իտալիան տուժում է վերջին 70 տարվա ամենաուժեղ երաշտից, երկրի մի քանի մարզերում արտակարգ վիճակ է հայտարարվել, գրում է Euronews-ը։

Իշխանությունները չեն բացառում, որ ցերեկային ժամերին ստիպված կլինեն դիմել խմելու ջրի սպառման նորմավորման, թեև որոշ հատվածներում արդեն գործում են սահմանափակումներ, օրինակ՝ գիշերը ջրամատակարարումն ամբողջությամբ դադարեցվում է։

Տեղումների բացակայությունը և ռեկորդային բարձր ջերմաստիճանը կաթվածահար են արել բրնձի և եգիպտացորենի արտադրությունը Իտալիայի հյուսիսում և Պո գետի շրջակայքում: Գետի ջրի մակարդակն իջել է նվազագույնի։ Երկրի ֆերմերների ասոցիացիան վնասը գնահատում է ավելի քան 3 միլիարդ եվրո։ Երաշտը հարվածել է նաև անասնաբուծության ոլորտին:

Տարեցտարի իրավիճակը սրվում է, քանի որ ձմռանը լեռներում, հատկապես հարավային Ալպերում, քիչ ձյուն է տեղում: Ի հետևանք գետերում ջրի մակարդակը նվազում է։ Գիտնականները կարծում են, որ դա կլիմայի փոփոխության հետևանք է, որի վրա ուղղակիորեն ազդում է մարդու գործունեությունը: