գլխավոր Տարածաշրջան Իրանն ու Ադրբեջանը քննարկել են Արաքսի վրա ՀԷԿ-երի կառուցման հարցը

Իրանն ու Ադրբեջանը քննարկել են Արաքսի վրա ՀԷԿ-երի կառուցման հարցը

Հուլիսի 6-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։

Քննարկվել են երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արաքս գետի վրա «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների կառուցման առաջընթացի, ինչպես նաև մի շարք նոր նախագծերի շուրջ, որոնք կիրականացվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում նոր իրողությունները։