
ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի շուրջ լարված իրավիճակը դուրս է գալիս տարածաշրջանային ճգնաժամի սահմաններից։ Փաշինյանի խոսքով Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ գնալ փոխզիջումների, բայց շեշտել է, որ Արցախի կարգավիճակի հաստատումը Երևանի համար շարունակում է սկզբունքային մնալ։