գլխավոր Աշխարհ ԱՀԿ-ն արձանագրում է երեխաների մոտ կապիկի ծաղիկի վարակի դեպքեր

ԱՀԿ-ն արձանագրում է երեխաների մոտ կապիկի ծաղիկի վարակի դեպքեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնի է դարձել երեխաների շրջանում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվածության դեպքերի մասին, չորեքշաբթի ասել է ԱՀԿ ջրծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը:

«Կան դեպքեր երեխաների մոտ։ Մինչ օրս մոտ մեկ երրորդը 10 տարեկանից ցածր երեխաների մոտ է գրանցվել , իսկ կեսը՝ մինչև հինգ տարեկան երեխաների », – ասել է Լյուիսը ճեպազրույցում։

Նա հավելել է, որ 18-19 տարեկան հիվանդների շրջանում կապիկի վարակի փոխանցումը դեռևս բաց է, բայց ավելի փոքր երեխաները, ամենայն հավանականությամբ, վարակվում են «տնային ազդեցության» պայմանններում։

Վերջին շրջանում աշխարհի 58 երկրներում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ավելի քան 6 հազար դեպք, առայժմ վարակի տարածման ուղիները մասնագետներին լիովին պարզ չեն։

Հունիսի վերջին ԱՀԿ-ի կոմիտեն հայտարարեց, որ հիվանդության բռնկումը չի հանդիսանում հանրային առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ: Միաժամանակ կոմիտեն ընդունել է այս հիվանդության բռնկման «արտակարգ դրությունը» և կոչ արել վերահսկել վարակի տարածումը։