գլխավոր Աշխարհ Թուրքիայի և Իտալիայի միջև համագործակցության 9 պայմանագիր է կնքվել

Թուրքիայի և Իտալիայի միջև համագործակցության 9 պայմանագիր է կնքվել

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի` Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում կնքվել է թուրք-իտալական համագործակցության 9 պայմանագիր։ Դրանք ստորագրվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մարիո Դրագիի նախագահությամբ ընթացած միջկառավարական գագաթնաժողովի նիստից հետո։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ նման նիստ վերջին 10 տարում առաջին անգամ է անցկացվում։

Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած տեղեկության՝ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցելու վերաբ։երյալ։

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն ստորագրել են պայմանագիր գիտական ​​և տեխնոլոգիական համագործակցության 2023-2025թթ.ծրագրի նորացման մասին։

Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում համագործակցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության և Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության միջև։

Երկու երկրների պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել Թուրքիայի և Իտալիայի կառավարությունների միջև ռազմապաշտպանական բնույթի գաղտնի տեղեկատվության փոխադարձությունն ապահովելու մասին։

Ներքին գործերի նախարարները վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրն են կնքել։ Իսկ արտգործնախարարները քաղաքական խորհրդակցությունների և դիվանագետների պատրաստման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել։