գլխավոր Քաղաքականություն Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել. Ալեքսեյ Զայցև

Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել. Ալեքսեյ Զայցև

«Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել  է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցևը՝ հավելելով, որ աշխատանքային խմբի տասներորդ նիստը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում բանակցությունները հաջող են անցել:

«Այժմ քննարկվում է տարածաշրջանում ճանապարհային և երկաթուղային կապերի բացումը, որը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների շահերին»,- հավելել է դիվանագետը: Նրա խոսքով՝ հաղորդակցությունների հետ կապված որևէ փաստաթղթի ստորագրման դեպքում հանրությանը կներկայացվի համապատասխան տեղեկատվությունը։