գլխավոր Իրադարձային Առաջարկվում է ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող անձանց շրջանակը

Առաջարկվում է ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող անձանց շրջանակը

Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով առաջարկվում է ընդլայնել պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում:

«Նախագծով նախատեսվում է տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափորոշիչները սահմանելու լիազորությունը վերապահել ՀՀ Կառավարությանը»,- նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: