գլխավոր Իրադարձային «Յունիբանկի» մասնաճյուղում պայթյունի հետևանքով այրվել է մոտ 4 խմ արխիվային փաստաթուղթ

«Յունիբանկի» մասնաճյուղում պայթյունի հետևանքով այրվել է մոտ 4 խմ արխիվային փաստաթուղթ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հայտնել այսօր առավոտյան «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից։

Հայտնել էինք, որ Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակի մասնաճյուղում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է, վեցը՝ տուժել:

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ տուժածներ Հ. Կ.-ն (ծնված 1991 թ․), Հ. Չ.-ն (ծնված 1996 թ․), Լ. Ա.-ն (ծնված 1996 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1972 թ․), Հ. Խ.-ն (ծնված 1978 թ․), Լ. Շ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Խ.-ն (ծնված 1963 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Հ․Կ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ․ Չ.-ինը, Հ․ Խ.-ինը, Լ․ Շ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Լ․ Ա.-ինը և Ա․ Մ.-ինը՝ բավարար: