
Բոլիվիայում ոստիկանությունը կնոջը ձերբակալել է քնած ամուսնու սեռական օրգաններին եռման ջուր լցնելու համար: Կնոջ զայրույթի պատճառն այն է, որ ամուսինը քնած ժամանակ այլ կնոջ է սեր խոստովանել:
Ինչպես գրում է Oddity Central-ը, միջադեպը տեղի է ունեցել Լա Պազ քաղաքում: Կինը ցուցմունքում նշել է, որ 45-ամյա ամուսինը քնած ժամանակ երազել է մեկ այլ կնոջ մասին ու նրան սիրո խոսքեր ասել:
Բարկացած կինը գնացել է խոհանոց, ջուր եռացրել ու այն լցրել ամուսնու սեռական օրգաններին: Դրա հետևանքով տղամարդը երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել: