գլխավոր Իրադարձային ԱՊՊԱ չունենալու համար սահմանված տուգանքի չափը կնվազեցվի

ԱՊՊԱ չունենալու համար սահմանված տուգանքի չափը կնվազեցվի

ՔՊ խմբակցության պատգամավորերն առաջարկում են նվազեցնել ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը: Ըստ նախագծի՝ Հայաստանում վարորդն առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում սահմանված 100 հազար դրամ տուգանքի 75 տոկոսից կազատվի, եթե 24 ժամվա ընթացքում ներկայացնի ԱՊՊԱ պայմանագիր.

«Որոշակի պայմանների առկայության դեպքում 4 անգամ նվազեցվում է վարչական տույժի չափը: Նշված հոդվածը պատասխանատվություն է նախատեսում այն սուբյեկտների համար, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր կամ տրանսպորտային միջոցը վարում են առանց ԱՊՊԱ պայմանագրի: Առաջին փոփոխությամբ՝ առավելագույն 100 հազար դրամի փոխարեն քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամ այն դեպքում, եթե չունեն ԱՊՊԱ պայմանագիր, սակայն չեն վարել տրանսպորտային միջոցը: Ներկայումս այս կարգավորումներով ՃՈ-ն կարող է տարվա մեջ 20 անգամ 5000-ական դրամի չափով տուգանք սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր: Մենք նվազեցրել ենք որոշումներ կայացնելու քանակը, սահմանել ենք տարեկան 10 անգամից ոչ ավել, ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 50 հազար դրամը»,-նախագիծը ներկայացնելիս նշեց համահեղինակ Արմեն Խաչատրյանը: