գլխավոր Իրադարձային ՀՀ կժամանի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը. Գրիգորյանն է հրավիրել

ՀՀ կժամանի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը. Գրիգորյանն է հրավիրել

Հուլիսի 7-ին Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։

Աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է նախատեսվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև:

Ալի Շամխանիին Հայաստան է հրավիրել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։