գլխավոր Իրադարձային Աշտարակի բանկերից մեկում պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից չորսը ստացել են տարբեր...

Աշտարակի բանկերից մեկում պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից չորսը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ. ԱՆ

Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի:

Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: