գլխավոր Իրադարձային Կառլոս Սանտանան բեմում ելույթի ժամանակ վատացել է և հոսպիտալացվել

Կառլոս Սանտանան բեմում ելույթի ժամանակ վատացել է և հոսպիտալացվել

Ամերիկացի երաժիշտ, «Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիր Կառլոս Սանտանան հոսպիտալացվել է Դեթրոյթում (Միչիգան նահանգ) համերգից հետո։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է The Detroit News-ը։

Մեքսիկական ծագումով 74-ամյա կատարողի ինքնազգացողությունը վատացել է բեմի վրա, նա ստիպված է եղել  ընդհատել ելույթը։

Ավելի ուշ երաժշտի մենեջեր Մայքլ Վրյոնիսը հայտնել է, որ Սանտանան վատ է զգացել «շոգի և օրգանիզմի ջրազրկման պատճառով»։

«Այժմ նա հիվանդանոցում հետազոտվում է և իրեն լավ է զգում»,- վստահեցրեց Վիոնիսը։

Հիշեցնենք, որ Santana խմբի հիմնադիրն ու ղեկավարն անցած նոյեմբերին ենթարկվել էր սրտի բարդ վիրահատության։ Դրանից հետո նա չեղարկել էր մի շարք համերգ։

Իր երկարատև կարիերայի ընթացքում Սանտանան առնվազն տասն անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի և անվանական աստղ ունի Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Հայրենի Մեքսիկայում նրա պատվին հուշարձան է կանգնեցվել: