գլխավոր Իրադարձային Ավշար գյուղում վրաերթի ենթարկված 8 ամսական երեխան մահացել է

Ավշար գյուղում վրաերթի ենթարկված 8 ամսական երեխան մահացել է

Հուլիսի 4-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով միկվոհեմոռիա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 2021 թ. նոյեմբերին ծնված Տիգրան Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Պարզվել է, որ ժամը 18.50-ի սահմաններում Արարատի մարզի Ավշար գյուղի Ֆիդայու փողոցի 9-րդ տներից մեկի մոտ «NISSAN X-TRAIL» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Տիգրան Մանուկյանին, որը մահացել է:

 
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: