գլխավոր Իրադարձային Հողատու դավաճանը չի թողնում, որ գործը տեղափոխվի ԱԱԾ. Վիգեն Ազատյան

Հողատու դավաճանը չի թողնում, որ գործը տեղափոխվի ԱԱԾ. Վիգեն Ազատյան

Զոհված զինծառայողների ծնողները մի քանի օր առաջ հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազին, ուղղել մեկ հարց՝ երբ է քրեական գործը տեղափոխվելու ԱԱԾ։ Մեզ հետ որևէ մեկը կապ չի հաստատել։ Գործը տեղափոխվելու է, ամեն ինչ անելու ենք, որ տեղափոխվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայր Վիգեն Ազատյանը։

«Համարում ենք, որ թիվ մեկ հողատու դավաճանը չի թողնում, որ գործը տեղափոխվի ԱԱԾ։ Փաստ է՝ դեռևս կանխում է։ Միակ ու վերջին ելքն այն է, որ նա ԱԱԾ-ում հարցաքննվի, անուններ տա, որովհետև վստահ ենք, որ մենակ չի այս ամենն արել»,- նշեց Ազատյանը։

Ծնողները գտնում են, որ գործն ԱԱԾ տեղափոխվելուց հետո այնտեղ պետք է հարցաքննվի նաև Արգիշտի Քյարամյանը՝ ոչ վկայի կարգավիճակով։