գլխավոր Միջազգային Ուկրաինան հարվածել է ռուս սահմանապահների ուղղությամբ. լրատվամիջոցները հայտնում են զոհի մասին

Ուկրաինան հարվածել է ռուս սահմանապահների ուղղությամբ. լրատվամիջոցները հայտնում են զոհի մասին

Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ռուսաստանի տարածքին. այս անգամ թիրախում ռուս սահմանապահներն են եղել, գրում է regnum.ru-ն՝ մանրամասնելով, որ հարձակման է ենթարկվել երկու ավտոմեքենա՝ անօդաչու սարքից և նռնականետից։ 

Ռուս սահմանապահների երկու մեքենաների վրա հարձակման մասին տեղեկությունն առաջինը հայտնել է Shot Telegram ալիքը:

Նշվել է, որ Ուկրաինայից Բելգորոդի մարզում ռուս սահմանապահների տեղափոխող երկու «ՈւԱԶ» է հարձակման ենթարկվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանից ընդամենը 400 մետր հեռավորության վրա։ Մի մեքենան խոցվել է նռնականետից, նյուսն անօդաչուից: Հաղորդվել է մեկ զոհի, երեքը վիրավորի մասին:

Առայժմ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս սահմանապահների վրա հարձակման մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Բայց նաև չկա հերքում։

Նշենք, որ ուկրաինական կողմը պարբերաբար կրակ է բացում Բելգորոդի մարզի ուղղությամբ։ Օրերս հարձփակում էր եղել «Տոչկա-Ու» հրթիռներով, ինչի հետևանքով զոհվել էր 5 խաղաղ բնակիչ։