գլխավոր Իրադարձային Այդպես էլ չհասկացանք՝ ով էր ղեկավարում պատերազմը, պարտությունը գցեցին վարչապետի վրա. ՔՊ-ականը`...

Այդպես էլ չհասկացանք՝ ով էր ղեկավարում պատերազմը, պարտությունը գցեցին վարչապետի վրա. ՔՊ-ականը` Պապիկյանին

44-օրյա պատերազմի ժամանակ մենք այդպես էլ չհասկացանք՝ ով էր ղեկավարում պատերազմը։ Այս մասին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ, հարց ուղղելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ասաց ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը։

«Ամեն մեկը իր վրայից գցում էր այդ պատասխանատվությունը և վերջում պարզվեց մեղավորը վարչապետն է: Հիմա ուզում եմ հասկանալ, երբ ԳՇ պետը դառնում է ՊՆ նախարարի առաջին տեղակալ, պատերազմի դեպքում պատասխանավությունը ո՞ւմ վրա է ընկնում՝ ԳՇ պետի, թե նախարարի»,- ասաց Մելքոնյանը։

Ի պատասխան Սուրեն Պապիկյանը ասաց․ «Թե՛ գործող և թե՛ նոր օրենքով պատասխանատվությունը յուրաքանչյուր անձ կրում է իր գործողություններ համար, բայց քաղաքական պատասխանատուն բնականաբար հանդիասնում է պաշտպանության նախարարաը։ Նոր օրենքով հստակ նշվում է պաշտպանության նախարարի լիազորությունների շրջանակը։ Փաստաթղթերով թե՛ պաշտպանության նախարարը, թե՛ ԳՇ պետը ունեն հստակ պարտականություններ և լիազորություններ»։