գլխավոր Տնտեսություն Եվրոպայի խոշոր բորսաներն ավելի քան երկու ժամով ընդհատել են սակարկությունները՝ տեխնիկական խափանման...

Եվրոպայի խոշոր բորսաներն ավելի քան երկու ժամով ընդհատել են սակարկությունները՝ տեխնիկական խափանման պատճառով

Հոկտեմբերի 19-ին Եվրոպայի խոշոր բորսաներն ավելի քան երկու ժամով ընդհատել են սակարկությունները՝ տեխնիկական խափանման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Euronext բորսային օպերատորը Երեւանի ժամանակով 12:22-ին թվիթ Է հրապարակել այն մասին, որ տեխնիկական խնդիրների պատճառով բոլոր ապրանքների առեւտուրն ընդհատվել Է:

Երեւանի ժամանակով 14:30-ին ընկերությունը հաղորդել Է, որ խնդիրը կապված Է եղել սոֆտի հետ, եւ որ խափանումները հիմնականում վերացվել են: Ֆրանսիական CAC 40 ֆոնդային ինդեքսը, որն ընդգրկել Է խափանումը, սակարկությունները վերսկսվելուց հետո բարձրանում Է 0,3 տոկոսով: Սննդամթերքի եւ ջրի ֆրանսիական Danone SA արտադրողի եւ սպառողական ապրանքներ եւ բժշկական սարքավորում թողարկող նիդեռլանդական Royal Philips NV-ի բաժնետոմսերը համապատասխանաբար թանկանում են 1,4 տոկոսով եւ 3,4 տոկոսով:

Երկու ընկերություններն Էլ հոկտեմբերի 19-ին ֆինանսական հաշվետվություն են հրապարակել: Euronext-ը խոշորագույն սակարանն Է Եվրոպայում եւ առեւտրական հարթակներ Է կառավարում Ամստերդամում, Բրյուսելում, Լոնդոնում, Լիսաբոնում, Դուբլինում, Օսլոյում եւ Փարիզում: Օրերս օպերատորը պայմանավորվել Է London Stock Exchange Group Plc-ից (LSEG)՝ Լոնդոնի ֆոնդային սակարանից (LSE), 4,3 մլրդ եվրոյով Borsa Italiana-ն ձեռք բերելու շուրջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: