գլխավոր Իրադարձային Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է՝ կարող է զիջել իր սեփականությունը. մենք նրան...

Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է՝ կարող է զիջել իր սեփականությունը. մենք նրան իրավունք չենք տվել, որ մեր հաշվին գնա զիջումների. Աղավնոյի գյուղապետ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Անդրադառնալով Աղավնոյի հանձնման ռեալ հեռանկարին՝ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանն այս կարծիքը հայտնեց. 

-Ոչ ոք Նիկոլին իրավունք չի տվել, առավել եւս` նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության խախտմամբ, Քաշաթաղի միջանցքը եւ այնտեղ գտնվող բնակավայրերն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնել կամ նույնիսկ այդ մասին հայտարարել: Դա պետք է գնահատել լիազորությունների ակնհայտ գերազանցմամբ պետական դավաճանության նախապատրաստման դրսեւորում: Նիկոլ Փաշինյանը կարող է այդ զիջողական դիրքն ընդունել իր սեփական տան մեջ, բայց իրենք ո՛չ նրան, ո՛չ էլ որևէ մեկին թույլ չեն տալիս իրենց փոխար են որոշում կայացնել: 

Դա Նիկոլի ու Ալիեւի ցանկությունն է, եւ մենք չենք պատրաստվում իրականացնել նրանց այդ ցանկությունը: Նիկոլի դիրքը միշտ զիջողական է, ինչին մենք դեմ ենք: Մենք որեւէ բան չենք պատրաստվում զիջել, այն էլ` մեր հաշվին: Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, ապա կարող է զիջել իր սեփականությունը: Մենք նրան այդ իրավունքը չենք տվել, որ մեր հաշվին գնա զիջումների: Լուրջ չեմ ընդունել, չեմ ընդունում, հաշվի էլ չեմ առնելու: Տան տերը ես եմ, իմ տունը չեմ զիջի: Քառակուսի մետրի, տան մասին չէ խոսքը. մենք նաեւ նախորդ պատերազմի ժամանակ կորցրել ենք հարազատներ, որ մնա այս ամենը: Էստեղ մենակ հողի հարց չի, մենք գերեզմաններ ունենք, սրբություններ ունենք, մենք ո՞նց թողենք ու գնանք: Ինչ-որ մե՞կը պիտի որոշի` մենք ուր ապրենք, ոնց ապրենք… 

Միշտ ասում էին՝ Արցախը մեզ պետք չէ: Սակայն Հայաստանի իշխանության այս զիջողական դիրքն ընդունելի չէ…Նիկոլ Փաշինյանը, որ անընդհատ հողեր է զիջում, էդ մանդատը իրեն ոչ մեկ էլ չի տվել, ոչ էլ մենք թույլ ենք տալիս, որ ինքը մեր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնի: Արցախի հողը համահայկական հող է, պատկանում է հայաստանցուն, սփյուռքին, արցախցուն: Արցախը չի կարող իր սեփականությունը լինել: Նիկոլ Փաշինյանը թող միայն իր սեփականության վրա որոշումներ կայացնի…Իսկ Արցախը կա ու միշտ կլինի: Նաեւ Հայաստանը կա եւ կմնա: 

Ես Ձեզ ավելին ասեմ, նրա ասածը ինձ համար հայտարարություն չէր, դա ցանկություն է: Ալիեւն էլ է ցանկանում, ասում է՝ Երեւանն իմն է, Սեւանն իմն է: Եվ վստահ կարող եմ ասել՝ մենք Ալիեւի եւ Նիկոլի ցանկությունները չենք իրականացնում: Մենք պարտավորված ենք շատ ավելի լուրջ գործ անել: Մեր տղաների արյունով պահված հողն է սա, իրենք շուտ գնացին, մենք առաջնորդող ենք, այդ ճանապարհի վրա ենք: Մենք այստեղ ենք, պատրաստ ենք, գնալ ու տեղ չունենք, ունենանք էլ, չենք հեռանա: Պետք չէ մեզ պալատներ կառուցելու խոստումներ տալ, թող առաջնահերթ լուծեն շուշեցիների ու հադրութցիների կացարանների հարցերը:

— Իսկ Ձեզ արդեն տեղյակ պահե՞լ են, թե որտեղ եք վերաբնակեցվելու:

— Չէ, ո՞վ կարա գա, այդ վատ լուրը մեզ հայտնի: Չնայած՝ երեւի գիտեն մեր կարծիքը, դրա համար, եթե իրենք շրջանառության մեջ են դնում էս բաները, էդ լավ չի: Համաձայնության հարց չի էլի, չգիտեմ, էդ տրամադրությունը ունի՞ պետությունը, որ, հա` տալիս ենք: Հիմա Հին Շեն, թե ուրիշ շեն, նույնն ա, նույն թաղամաս ի մեջ տնից տուն տեղափոխվում ես, էլի դժվարություններ ես ունենում: Ու հետո, ո՞ւր մնաց էդ խաչմերուկը, էդ տարածքը, էդ կարևորությունը….. մենք ամ են ինչ անում ենք, որ նաեւ մեր իշխանությունն ավելի ոգեւորվի, բարձր ոգի ունենա, որ ժողովուրդն առյուծի պես է, դե մենք էլ չենք կարա բանակցություններ փոխենք: 

Նստել է, որ բանակցի ու մեր տան վրա որոշում կայացնի՞: Ինքը միայն իր սեփականության վրա կարող է որոշում կայացնել, ոչ թե ասել՝ այս սարը կամ այս լիճը մեզ պետք չէ: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը՝ լինի իշխանություն կամ անհատ, ռիսկ կանի գալ այստեղ ու այդ լուրը մեզ հայտնել: Մենք լացելով չենք ասելու՝ դուրս ենք գալիս, մենք չենք լսելու ոչ ոքի, ով ուզում է լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։