գլխավոր Միջազգային Գերմանիայում հայտարարել են ռուսական գազին փոխարինող գտնելու փորձի ձախողման մասին

Գերմանիայում հայտարարել են ռուսական գազին փոխարինող գտնելու փորձի ձախողման մասին

 Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեկի՝ ռուսական գազը հեղուկացված բնական գազի մատակարարումներով փոխարինելու ծրագիրը ձախողվել է: Այդ մասին Bild-ի հետ զրույցում հայտարարել է ՔԴԿ-ից բունդեսթագի պատգամավոր Թորսթեն Ֆրայը:

Պարբերականը հիշեցրել է, որ նախարարը ծրագրում էր ծովով 13 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք հասցնել Գերմանիա 2023 թ․-ի առաջին կեսին, ինչը թույլ կտար մասամբ փոխարինել Մոսկվայից գնվող էներգառեսուրսները։

«ՀԲԳ-ի հարցով նախարար Հաբեկի ռազմավարությունը ձախողվել է և չի կարող փոխարինել գազի քանակին, որը մեզ անհրաժեշտ կլինի առաջիկա ձմռանը տեսանելի ապագայում։ Ահա թե ինչու մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի արագ լցնենք գազապահեստարանները»,- ասել է Ֆրայը։Խնդիրն այն է, որ Բեռլինը հնարավորություն չունի ՀԲԳ-ի տեղափոխման համար անհրաժեշտ նավեր գտնել, պարբերականին բացատրել է Մարտին Կրեգերը Նավատերերի միությունից։

«Գերմանիայի առևտրային նավատորմում գազատար տանկերներ, որոնք կարող էին ՀԲԳ-ն տեղափոխել խոշոր հեռավորությունների վրա, չկան։ Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում գրեթե 500 ՀԲԳ-տանկեր է հասանելի, բայց մյուս տարածաշրջանների կողմից պահանջարկը մեծ է»,- հայտարարել է մասնագետը։

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց հետո Արևմուտքն ուժեղացրել Է պատժամիջոցային ճնշումը Մոսկվայի վրա։ Որոշ երկրներ հայտարարել են ռուսական ակտիվների սառեցման մասին, շատ բրենդներ հեռացել են երկրից: Եվրամիությունը պատժամիջոցների արդեն վեց փաթեթ է հաստատել, որոնք, մասնավորապես, նախատեսում են աստիճանաբար ածխի և նավթի ներկրման էմբարգո սահմանել: