գլխավոր Միջազգային Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խանգարում են նրան «Իսկանդերներ» արտադրել և նավթ արդյունահանել. Բորել

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խանգարում են նրան «Իսկանդերներ» արտադրել և նավթ արդյունահանել. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ազդում են երկրի ռազմարդյունաբերական համալիրի վրա, ինչպես նաև խոչընդոտում են նավթի արդյունահանմանը։ Նա նաև մատնանշել է խնդիրները, որոնք Ռուսաստանն ունի ավտոմոբիլային շուկայում և ավիացիայի ոլորտում։

«Եթե խոսենք ռազմական ոլորտի մասին, որը որոշիչ նշանակություն ունի, ապա պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են այնպիսի բարձր ճշգրտության հրթիռներ արտադրելու, ինչպիսին «Իսկանդերը» և «X-101»-ն են»,- ասել է  Բորելը ճապոնական Yomiuri թերթի հոդվածում:

Դիվանագետը հայտարարել է, որ ոչ միայն հեռանում են նավթի արդյունահանման ոլորտում արտասահմանյան ընկերությունները, այլև բարդ իրավիճակ է ստեղծվել այնպիսի առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հարցում, ինչպիսին հորիզոնական հորատումն է։ Բորելը համոզված է, որ նոր հանքավայրեր շահագործելու ռուսական ընկերությունների հնարավորությունները սահմանափակ են։