գլխավոր Միջազգային ՌԴ ԱԳՆ-ն Պետդեպի հայտարարությանը պատասխանել է Բրիթնի Սփիրսի երգից տողերով

ՌԴ ԱԳՆ-ն Պետդեպի հայտարարությանը պատասխանել է Բրիթնի Սփիրսի երգից տողերով

ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում մեկնաբանել է Պետդեպարտամենտի հայտարարությունները՝ կապված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնարավոր հանդիպման վերաբերյալ: Հետաքրքրական է, որ Զախարովան օգտագործել է ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսի հիթից, ինչպես նաև իր ստեղծագործությունից որոշ տողեր։

Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կցանկանար, որ «Ռուսաստանն առիթ տա Լավրովի և Բլինկենի երկկողմ հանդիպման համար», սակայն դրա համար հարմար ժամանակը չէ։ Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ինդոնեզիայում G20-ի հանդիպման շրջանակում նախարարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները չեն պատրաստվում։

«Նե՛դ, քո այս հայտարարությունը նման է Բրիթնի Սփիրսի Baby One More Time («Եվս մեկ անգամ, սիրելիս» )երգի բառերին »,- գրել է Զախարովան՝ մեջբերելով երգից մի քանի տող: Այս հատվածում հեղինակը երգում է, որ «մենակությունը սպանում է ինձ: Երբ ես քեզ հետ չեմ, ես խելագարվում եմ, ինձ նշան տուր, նորից արա (My loneliness is killing me, I must confess, I still believe, When I’m not with you I lose my mind, Give me a sign, Hit me baby one more time»):

«Եվ ես իմ խոսքերով կպատասխանեմ «Հունիսյան երգից» (տեքստը գրել է Զախարովան)… Հունիսը վերջացավ, քո ուժը թուլանում է, ես կթռչեմ այս ստից»,- գրել է Զախարովան՝ մեջբերելով անգլերեն երգի տողերը։