գլխավոր Մամուլի տեսություն Արթուր Վանեցյանի որդու մոտ առողջական խնդիր է հայտնաբերվել. նա ժամանակավոր ազատվել է...

Արթուր Վանեցյանի որդու մոտ առողջական խնդիր է հայտնաբերվել. նա ժամանակավոր ազատվել է զինվորական պարտադիր ծառայությունից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս համացանցում հրապարակումներ եւ գրառումներ եղան, որ Արթուր Վանեցյանի ավագ որդին, որը զորակոչային տարիքի է, չի ծառայել, խուսափել է հայկական բանակում պարտադիր զինծառայությունից: Բնականաբար, հեղինակները պնդում էին, որ Արթուր Վանեցյանն է որդուն ազատել բանակից օգտագործելով իր կապերը:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է Արտյոմ Վանեցյանին հաջողվել խուսափել բանակից` ինչ հիմքով եւ ինչ ժամկետով: Նա մեզ պատմեց, որ երբ եկել է զորակոչի ժամանակը, ինչպես զորակոչի ենթակա բոլոր մյուս երիտասարդները, անցել է բժշկական հետազոտություն, եւ անսպասելիորեն հայտնաբերվել է առողջական ինչ-որ խնդիր, որի պայմաններում զորակոչի ենթակա անձն ազատվում է զինծառայությունից` ճանաչվում է ոչ պիտանի պարտադիր զինվորական ծառայության համար: Իհարկե, զինծառայությունից ազատվում է կարճաժամկետ․ մի քանի տարի անց զորակոչից ազատված անձը կրկին բուժզննություն է անցնում, եւ եթե պարզվում է, որ առողջական խնդիրը վերացել է, նրան զորակոչում են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։