գլխավոր Իրադարձային Աշտարակ քաղաքի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Աշտարակ քաղաքի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։