գլխավոր Աշխարհ Մեքսիկայում յոթ հոգանոց ընտանիք է սպանվել

Մեքսիկայում յոթ հոգանոց ընտանիք է սպանվել

Մեքսիկայի Վերակրուս նահանգի Բոկա դել Ռիո քաղաքում յոթ մարդ է սպանվել, այդ թվում՝ կին և երեխա, հայտնել է տեղի դատախազությունը։

«Հուլիսի 3-ին 7 մարդու՝ երեք կնոջ և չորս տղամարդու, այդ թվում՝ անչափահասի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով Բոկա դել Ռիոյի մունիցիպալիտետի բնակիչներին, նշում են, որ սպանվել են մի ընտանիքի անդամներ, որն այստեղ մսի կրպակներ է ունեցել։