գլխավոր Միջազգային Իտալիայում խոստովանել են՝ Ուկրաինային հետագա աջակցության անօգտակարությունը հատուկ գործողությունների շրջանակներում

Իտալիայում խոստովանել են՝ Ուկրաինային հետագա աջակցության անօգտակարությունը հատուկ գործողությունների շրջանակներում


Ժամանակն է, որ Արևմուտքը դադարեցնի աջակցել պարտվող Ուկրաինային և նստեցնի նրան Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի հետ դիմակայության ամենածանր հետևանքները, գրում է իտալական Il Giornale պարբերականի մեկնաբան Ջան Միկալեսինը։

Հեղինակը հայտարարել է, որ ռուսական զորքերի կողմից Լիսիչանսկի ազատագրումից անմիջապես հետո ՆԱՏՕ-ի երկրները կասկած են հայտնել, թե արժե՞ աջակցել Ուկրաինային «որքան կպահանջվի» եւ հետաձգել բանակցությունները Կրեմլի հետ: Միկալեսինը նաեւ հարցրել է, թե արժե արդյո՞ք սպասել նոյեմբերին՝ Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հանդիպում անցկացնելու համար:

Մեկնաբանը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն ոչ մի համեմատության մեջ չի մտնում ռուսական բանակի հետ։ Բացի այդ, նա պատրանք է անվանել այն համոզմունքը, որ արեւմտյան զենքը, մասնավորապես HIMARS հրթիռային համալիրները, կարող են ինչ-որ կերպ փոխել մարտական գործողությունների ընթացքը: Միկալեսինը հիշեցրել է ՆԱՏՕ-ի զենքի տեխնիկական բարդության մասին, որոնք ուկրաինացիներն ի վիճակի չեն սպասարկել:

Ընդ որում լրագրողը նախազգուշացրել է էներգառեսուրսների աննախադեպ թանկացման վտանգի մասին, որոնց կարիքն ունի Արեւմուտքը: Այսպես, JP Morgan-ի կանխատեսմամբ՝ աշնանը նավթի բարելի գինը կարող է հասնել 380 դոլարի։ Ընդ որում, ՆԱՏՕ-ում անխուսափելի են տարաձայնությունները Ռուսաստանի հետ հակամարտության հեռանկարի շուրջ. առնվազն գերմանացիները, ֆրանսիացիներն ու իտալացիները չեն ցանկանա զոհաբերություններ անել հանուն պարտության դատապարտված Ուկրաինայի։

«Հենց այդ պատճառով շատերը՝ Սպիտակ տնից մինչեւ Ելիսեյան պալատ եւ մինչեւ Բեռլինի Դաշնային կանցլերի գերատեսչությունը, իրենց հարց են տալիս․ ավելի լավ չէ արդյո՞ք պայմանավորվել հիմա», — ամփոփել է հեղինակը։