գլխավոր Իրադարձային Երևանում կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 54–ամյա տղամարդ....

Երևանում կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 54–ամյա տղամարդ. նրան դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է կինը

Հուլիսի 3-ին՝ ժամը 19:30–ի սահմաններում, ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Մովսես Խորենացի փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ժամանակ 37-ամյա Ա. Ղ.-ն դանակով հարվածել է իր 54-ամյա ամուսնուն՝ Ա. Կ.-ին, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Կարճ ժամանակ անց, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ա. Կ.-ն:

Մինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները հայտնաբերել են կնոջը, բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացրել էրեբունու քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/04/1217104/