գլխավոր Իրադարձային 66 ՔՊ-ական միացան Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման գործընթացին. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

66 ՔՊ-ական միացան Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման գործընթացին. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Իշխան Սաղաթելյանին պաշտոնանկ անելուց հետո ՔՊ-ն 66 հոգով միացավ ընդդիմությանը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման իրավական գործընթացին։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ՔՊ-ն, միայնակ պաշտոնանկ անելով Սաղաթելյանին, խախտել է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը, հետևաբար նաև ԱԺ-ն դառնում է ոչ լեգիտիմ, իսկ խորհրդարանական երկրում, եթե օրենսդիր մարմինը լեգիտիմ չէ, ապա հարց է առաջանում ու՞մ է հաշվետու կառավարությունը, ըստ այդմ՝ կառավարությունը նույնպես ոչ լեգիտիմ է։

«Երբ լրանա ընդդիմության թեկնածու առաջադրելու ժամկետն ու նրանք չառաջադրեն, կամ առաջադրեն, բայց ՔՊ-ն չընտրի, ապա նշանակում է այդպես Փաշինյանը պաշտոնանկ է արվում», – ասել է Ղազարյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև Արցախի շուրջ զարգացումներին՝ նշելով, որ, Ալիևն, ըստ էության, Արցախը ճանաչել է որպես ինքնավարություն՝ ՀՀ-ի կազմում։
Մանրամասները՝ տեսանյութում։