գլխավոր Հասարակություն Այս տարվա ընթացքում գլոբալ ցանցում հայտնաբերված և արգելափակված ֆիշինգային կայքերի թիվը գերազանցել...

Այս տարվա ընթացքում գլոբալ ցանցում հայտնաբերված և արգելափակված ֆիշինգային կայքերի թիվը գերազանցել Է անցյալ տարվա ցուցանիշը

2020 թվականի ինն ամսվա ընթացքում գլոբալ ցանցում հայտնաբերված եւ արգելափակված ֆիշինգային կայքերի թիվը գերազանցել Է անցյալ տարվա ցուցանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, РИА Новости-ին հայտարարել Է Group-IB միջազգային ընկերության կիբեռանվտանգության միջադեպի արագ հակազդման կենտրոնի (CERT-GIB) փոխղեկավար Յարոսլավ Կարգալևը: «2020 թվականի ինն ամսվա ընթացքում CERT-GIB-ն արգելափակել Է 14 հազար 802 ֆիշինգային ռեսուրս:

Հիշեցնենք, որ ամբողջ 2019 թվականի ընթացքում կասեցվել Էր 14 հազար 93 վեբ-ռեսուրսների գործունեությունը: Ֆիշինգային ռեսուրսները վտանգավոր են նրանով, որ չարագործները դրանց օգնությամբ հափշտակում են կայքերի այցելուների փողերը եւ անհատական տեղեկատվությունը (լոգիններ, օգտահաշիվների եւ ինտերնետ-բանկերի նշանաբառերը, բանկային քարկերի տվյալները)»,-նշել Է նա մոսկովյան «Ինովացիայի բացահայտում» միջազգային համաժողովի շրջանակներում:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, 2020 թվականի առաջին եռամսյակում ֆիշինգային ռեսուրսների թիվը Է 25 տոկոսով աճել Է նախորդ տարվա համեմատությամբ, իսկ երկրորդ եռամսյակում արգելափակումների թվաքանակն ավելացել Է 71 տոկոսով: Ֆիշինգը գաղտնի տեղեկատվությունը (նշանաբառեր, վարկային քարտերի տվյալներ, տեղեկատվություններ սոցցանցերից) գողանալու միջոց Է՝ Էլեկտրոնային նամակների, ինչպես նաեւ ֆինանսական ու պետական հիմնարկությունների անունից անվանական հաղորդագրությունների զանգվածային ուղարկման միջոցով: Հաճախ չարագործները հայտնի բրենդի պաշտոնական կայքը նմանակեղծում են համանման դոմենի կամ URL-հասցեի օգտագործմամբ, հաղորդել Է РИА Новости-ն: