գլխավոր Միջազգային Թուրքիայի և Ուկրաինայի զինվորականներն Անկարայում բանակցություններ են անցկացրել

Թուրքիայի և Ուկրաինայի զինվորականներն Անկարայում բանակցություններ են անցկացրել

Թուրքիայի և Ուկրաինայի զինվորական պատվիրակությունները Անկարայում կայացած բանակցություններում քննարկել են անվտանգության հարցեր։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«2022 թվականի հուլիսի 4-ին Ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի զինվորական պատվիրակությունների հանդիպումը»,- հայտնել են նախարարությունից։

Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային պաշտպանության հարցերի շուրջ։

Նշենք, որ Անկարան փորձում է միջնորդական դեր ստանձնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս առաջարկել են Մոսկվային և Կիևին խաղաղ բանակցությունների հարթակ տրամադրել։