գլխավոր Միջազգային Ֆինլանդիան և Շվեդիան մեկ փուլով ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները

Ֆինլանդիան և Շվեդիան մեկ փուլով ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները

ՆԱՏՕ-ում հայտնել են հուլիսի 5-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունների ստորագրման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Դաշինքի կենտրոնակայանը հստակեցրել է, որ երկրների միացումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամների կողմից այդ փաստաթղթերի վավերացումից հետո:

Արարողությանը կմասնակցեն Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Պեկա Հաավիստոն և Անն Լինդեն:

Նշվում է, որ անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք սովորաբար տևում են մի քանի տարի՝ մինչև պաշտոնական փաստաթղթերի ստորագրումը, տեղի կունենան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հուլիսի 4-ին, փակ դռների հետևում:

Նշենք, որ արձանագրության ստորագրումը ՆԱՏՕ-ին նոր անդամների միացման գործընթացի փուլերից մեկն է և, ըստ էության, լրացում է պայմանագրին։ Ստորագրումից և վավերացումից հետո արձանագրությունը դառնում է պայմանագրի անբաժանելի մաս և թույլ է տալիս հրավիրված երկրին դաշինքի մասնակից դառնալ։