գլխավոր Գլխավոր Իրանն ու Ռուսաստանը իրանական օդուժի զարգացման համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Ռուսաստանը իրանական օդուժի զարգացման համաձայնագիր են ստորագրել

Թեհրանը եւ Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում, երկրների միջեւ համապատասխան համաձայնություններն արդեն ձեռք են բերվել: Հոկտեմբերի 19-ին այդ մասին հայտարարել Է Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Խաթամին։

«Մենք Ռուսաստանի հետ կարեւոր համաձայնություններ ունենք (իրանական) ռազմաօդային ուժերի զարգացման նպատակով»,- մեջբերում Է անում նրա խոսքից ISNA գործակալությունը:

Նախարարը հավելել Է, որ (Թեհրանի նկատմամբ) զինական բռնարգելքի վերացումից հետո նոր փուլում Իրանը «ռազմական (համագործակցության) համաձայնագրեր ունի Չինաստանի եւ ՌԴ-ի հետ»: Ըստ որում զինվորականը նշել Է, որ «Իրանը ոչ մի դեպքում սպառազինությունների մրցավազք չի ցանկանում, որը տարածաշրջանը կվերածի վառոդի տակառի»: «Մեք պատրաստ ենք ստորագրելու ռազմական համաձայնագրեր Պարսից ծոցի երկրների հետ՝ տարածաշրջանային կայունության հաստաման նպատակով»,- ասել Է նա:

Իրանին սովորական սպառազինությունների մատակարարումների, ինչպես նաեւ այդ երկրից դրանց արտահանման բռնարգելքի ժամկետը լրացել Է հոկտեմբերի 18-ին: Այդ օրը լրացել Է ուղիղ հին տարի իրանական միջուկային ծրագրի շուրջն իրադրության կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) ուժի մեջ մտնելու եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից դրան հավանություն տրված թիվ 2231բանաձեւի ընդունման պահից, որոնցով սահմանվել Էր սահմանափակումների համապատասխան ժամկետ: Իրանի նկատմամբ զինական բռնագրելքի վերացման դեմ վերջին մի քան ամսվա ընթացքում հանդես Է եկել ԱՄՆ-ը:

Սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնը սահմանել Է սեփական պատժամիջոցները Թեհրանին զենքի վաճառքի համար: Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփն ստորագրել Է հրամանագիր նրանց նկատմամբ սահմանափակիչ միջոցների մասին, ովքեր մասնակից կլինեն Իրանին «միջուկային տեխնոլոգիաների, բալիստիկ հրթիռների (արտադրության) տեխնոլոգիաների եւ սովորական սպառազինությունների» մատակարարումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: