գլխավոր Սպորտ Վաղը կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը

Վաղը կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը

Վաղը ժամը 14։00-ից Դինամո մարզահամլիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը, որին կմասնակցի մոտ 190 մարզիկ։ Այսօր կայացել է վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան։

«Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»։