գլխավոր Ժամանց Հայտնի բլոգեր Դավան Հայաստանում է. նա տեսանյութ է հրապարակել

Հայտնի բլոգեր Դավան Հայաստանում է. նա տեսանյութ է հրապարակել

Ռուսաստանյան հայտնի բլոգեր, պարող և երգիչ Դավիթ Մանուկյանը (Դավա) Հայաստանում է։ Դավան «Ինստագրամի» իր էջի սթորի բաժնում նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Հայաստանից։ Լուսանկարներից մեկում բլոգերը Արարատի ֆոնին է կանգնել ու հետևորդներին խնդրել է գուշակել, թե որ լեռն է նրա թիկունքում։

Մյուս տեսանյութերում բլոգերն ուղևովում է դեպի Արարատ քաղաք։ Նա ճանապարհին պատմում է, թե ինչ համեղ է հայկական մրգային սուջուխը և սուրճը։

Հիշեցնենք, որ Դավան շատ ավելի հայտնի դարձավ, երբ հանդիպում էր հանրահայտ երգչուհի, հաղորդավար Օլգա Բուզովայի հետ։ Նրանք մեկուկես տարուց ավելի մտերիմ հարաբերությունների մեջ էին, միասին էին ապրում։ Զույգի բաժանման մասին հայտնի էր դարձել 2021 թվականի հունվարին։