գլխավոր Իրադարձային Հրդեհ՝ Արտաշատ քաղաքում

Հրդեհ՝ Արտաշատ քաղաքում

Հուլիսի 4-ին, ժամը 16։01-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում այրվում է տան տանիք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել՝ 16:40-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերն ու ջերմամեկուսիչ շերտը՝ մասամբ (մոտ 50 քմ) և ջերմահարվել երկու էլեկտրական անջատիչ: