գլխավոր Գլխավոր Իրանում Հայաստանի դեսպանը մոնիթորինգ է արել տեղական լրատվական կայքերը

Իրանում Հայաստանի դեսպանը մոնիթորինգ է արել տեղական լրատվական կայքերը

  • Թեհրանը հստակ և պարզորոշ հայտարարել էր, որ Ղարաբայան պատերազմի խորացման դեպքում «բացվելու է ահաբեկիչների ոտքը» դեպի Իրանի հետ սահմանային շրջաններ: Մյուս կողմից, Իրանն զգուշացրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը կարող է դառնալ արտաքին ուժերի շահարկման առարկա: Իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ հակամարտող կողմերին ուղղված Թեհրանի զգուշացումները լիովին արդարացված են:
  • Այս ճգնաժամի նշանակությունն Իրանի համար շատ ավելին է, քան որևէ այլ երկրի, քանի որ Իրանն ունի ընդհանուր սահման և´ Հայաստանի, և´ Ադրբեջանի հետ:
  • Թուրքիան քանիցս հստակորեն հայտարարել է իր կողմից Ադրբեջանին ցուցաբերվող համակողմանի աջակցության մասին, իսկ Հայաստանը ջանքեր է գործադրում Ղարաբաղի անկախության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ:
  • Այս պահի դրությամբ Հայաստանը հայտնել է իր զինված ուժերում 673 և քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ մարդկային զոհերի մասին: Ադրբեջանը մինչ օրս չի հրապարակել իր կորուստների թիվը:
  • Անկարան քաջ գիտակցում է, որ նույնիսկ եթե Ռուսաստանը Սիրիայում և Լիբիայում նպատակադրվի թուլացնել Թուրքիայի ներկայությունը, զուգահեռաբար մեծացնելով լարվածությունը Հարավային Կովկասում, դա չի խանգարի Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը։