գլխավոր Աշխարհ Բրազիլիայի ռազմաօդային ուժերը կալանել են ինքնաթիռ 500 կիլոգրամ կոկաինով

Բրազիլիայի ռազմաօդային ուժերը կալանել են ինքնաթիռ 500 կիլոգրամ կոկաինով

Բրազիլիայի ռազմաօդային ուժերը հուլիսի 3-ին կալանել են թեթեւշարժիչավոր ինքնաթիռ՝ 500 կիլոգրամ կոկաինով, հաղորդել Է մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Երկու A-29 Super Tucano ինքնաթիռներ բարձրացվել են օդ օդանավին հետեւելու եւ այն կալանելու համար»,- ասված Է ռազմաօդայմին ուժերի կայքի հրապարակման մեջ:

Ինչպես ճշտվում Է, այն բանից հետո, երբ թեթեւշարժիչավոր ինքնաթիռի օդաչուն կապի մեջ չի մտել եւ հրաժարվել Է հետեւել նշված օդանավակայանում վայրԷջք կատարելու պահանջին, զինվորական օդաչուները արձակել են նախազգութական կրակոցներ: Սան Պաուլուի նահանգի գյուղական վայրում վայրԷջքից հետո վայր ժամանած ոստիկանության կարգախումբը ինքնաթիռում հայտնաբերել Է 500 կիլոգրամ կոկաինի մածուկ: Ինքնաթիռում գտնված երկու մաքսանենգներին հաջողվել Է փախչել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: